Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ջրվեժ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում. սահմանակից է Երևան քաղաքի երեք թաղային՝ Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին և մարզի երեք գյուղական՝ Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ: Այստեղով են անցնում Երևան - Գառնի մայրուղին և Աբովյան – Մասիս ավտոճանապարհը: Ներկայումս գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Առաքելական եկեղեցին: Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1360 մետր, աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները՝ բարենպաստ: Համայնքում գործում է հանրակրթական դպրոցը, Ջրվեժի նորաստեղծ մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, «Ջրվեժ բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և «Ջրվեժի բարեկարգում» ՓԲԸ-ն: Համայնքում բնակվում են 25000 մարդ կամ 1700 տնտեսություն, որոնցից 40-50 տնտեսությունը եզդիներ են: