Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Լեռնանիստ համայնքը գտնվում է Երևանից մոտ 45 կմ, իսկ մարզկետրոն Հրազդանից՝ 7 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 3142 է, տնային տնտեսությունների թիվը՝ 686: Համայնքն ունի հիմնականում 4001 հա հողատարածք, որից վարելահողեր` 1038 հա (անջրդի), խոտհարք` 906 հա, արոտներ` 1462 հա, այլ հողատեսքեր` 327 հա, բնակելի` 149, ընդհանուր օգտագործման` 24,2 հա, արդյունաբերական նշանակության` 0,2 հա, պատմամշակութային՝ 7,7 հա: