Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նոր Հաճըն համայնքը գտնվում է Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953թ. <<Արզնի>> ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց և կրել է <<Սիլովոյ>> պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձևավորվել է 1958-ից` <<Սապֆիր>> գործարանի և արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 60-ական թվականներին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Նոր Հաճընում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը ադամանդագործական մեծ ու փոքր արտադրությունների զարգացումն է։ Այստեղ են գտնվում թանկարժեք քարերի մշակման խոշոր համալիրներ «Սապֆիր»-ը, «Ռուբին»-ը, «Արևակն»-ը, որոնք ցավոք, ներկայումս չեն գործում: