Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ողջաբերդ գյուղը գտնվում է Երևան- Գառնի-Գեղարդ մայրուղու մոտ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա, զբաղեցնում է 1234,6 հա տարածք, սահմանակից է Գեղադիր և Հացավան համայնքների վարչական տարածքին: Ողջաբերդի հեռավորությունը Երևանից 15 կմ, մարզկենտրոնից` 50 կմ, ՀՀ պետական սահմաններից` 75 կմ է: Բնակլիմայական պայմանները բարձր լեռնային են` ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը` շոգ: Բնակչության թիվը 1029 մարդ կամ 317 ընտանիք: Համայնքի զբաղեցրած տարածքը  1234,6, որից 74-ը` արոտատեղի է, կան  178 հա վարելահողեր: Համայնքն ունի 1 դպրոց:

 Գյուղը գտնվում է սողանքային գոտում,  իրականացվում է բնակչության վերաբնակեցում: