Կոտայքի մարզի Զորավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է Կոտայքի մարզի Նաիրի տարածաշրջանի Արայի լեռան արևելյան ստորոտում՝ Եղվարդ-Բուժական խճուղու 6-րդ կմ-ի վրա: Հեռավորությունը մայրաքաղաքից  20 կմ է, համայնքի մակերեսը`   3801,9 հա, կլիման չոր ցամաքային է: Խմելու ջուրը ջրմուղով է, 10 կմ հեռավորությունից բերվում է  Կարենիս գյուղի մոտակայքի բնական աղբյուրից: Ոռոգման ջուրը մատակարարվում է Սևանից: Համայնքում առկա է միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ, մշակույթի տուն, 7-րդ դարի Զորավար եկեղեցի, 19-րդ դարի  Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի,  «Դովրի»   ամրոց` Քա 4-րդ հազ. վերջ -1 հազ, դամբարանադաշտ` Քա 2-1 հազ. վերջ, 10 խաչքար` 10-16 դդ :
Սահմանակից համայնքներն են՝  Արագյուղը, Եղվարդը, Նոր-Գեղին, Արգելը, Քարաշամբը  և Սարալանջը: 
Բնակչության թիվը  կազմում է 1486 մարդ՝  308 տնտեսություն։