Լոռու մարզի Ագարակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ագարակ համայնքը գտնվում է Երևանից մոտ 148 կմ, իսկ Ստեփանավան քաղաքից՝ 8կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 1206 է, տնային տնտեսությունների թիվը՝ 345: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 22 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2702.3 հա, որից 501.45 հա՝ վարելահող, 5 հա` պտղատու այգիներ, 225 հա` խոտհարք, 1423.6 հա` արոտավայր, տնամերձեր՝ 124.37 հա, անտառներ` 304.94 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 3.47 հա: