Լոռու մարզի Ահնիձոր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ահնիձոր համայնքը գտնվում է Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա, Երևանից` 169 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 344 է, տնային տնտեսությունների թիվը՝ 92: Համայնքի վարչական տարածքը 6041 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը՝ 75 հա, արտադրական նշանակության հողերը՝ 9 հա, վարելահող` 94 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 3 հա, անտառներ` 2780 հա, ջրային` 6 հա, արոտ՝ 2480 հա: Գյուղը գտնվում է լեռնային անտառապատ վայրում` ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների ծավալը կազմում է 600-700 մմ: