Լոռու մարզի Ախթալա համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ախթալան քաղաք է Հայաստանի Լոռու մարզում` Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին: Հեռավորությունը մարզկենտրոնից` 90 կմ, hեռավորությունը Երևանից` 210 կմ: Բարձրությունը ծովի մակերևույթից` 740 մ: Տեղումները տարեկան 550-600 մմ են: Կլիման չոր ցամաքային է, գերակշռում են պարզ անամպ օրերը: Համայնքի բնակչության թիվը` 3200 է: Համայնքի վարչական տարածքը 1890 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը՝ 121 հա, արտադրական նշանակության հողերը՝ 43 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 38 հա, անտառներ` 1687 հա, ջրային` 16 հա, արոտ՝ 14 հա:Բնակչությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: