Լոռու մարզի Բլագոդարնոե համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Բլագոդարնոյե համայնքը գտնվում է Երևանից մոտ 179 կմ, իսկ Տաշիր քաղաքից` 11 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 290 է, տնային տնտեսությունների թիվը՝ 81: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է` 11.77 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 3615 հա, որից 147.7 հա՝ վարելահող, 8 հա` պտղատու այգիներ, 114 հա` բանջարաբոստանային կուլտուրաներ, 2611.3 հա` արոտավայր, տնամերձեր՝ 29.66 հա, 511.13 հա` խոտհարք, արդյունաբերական` 10.41 հա, անտառներ` 82.88 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 3.06 հա: