Լոռու մարզի Դարպաս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Դարպաս համայնքը գտնվում է Երևան քաղաքից 115 կմ, իսկ մարզկենտրոն Վանաձորից՝ 4 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 2030 է, տնային տնտեսությունների թիվը՝ 612: Համայնքի վարչական տարածքը 4693 հա է, այդ թվում արոտ՝ 2464 հա, տնամերձի ֆոնդը՝ 83.3 հա, արտադրական նշանակության հողերը՝ 29 հա, վարելահող` 178 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքները` 6 հա, անտառներ` 1431 հա. անտառներն օգտագործվում են նաև որպես արոտավայրեր, ջրային` 5 հա: Կլիման բարեխառն է. ամռանը մեղմ` առավելագույն ջերմաստիճանը +33C, ձմեռը տևում է  5 ամիս մինչեւ -20C ցուրտ: Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 1370 մ է: