Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, մարզկենտրոնից 23 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1400-1600 մ,  մոտ է երկաթուղուն և  շրջապատված է անտառներով,  համայնքը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին: Ձմեռվա տևողությունը  միջին հաշվով կազմում է 140 օր: Ձմեռը մեղմ է, ամառը` զով: Անտառները հարուստ են հատապտուղներով: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 200 աշակերտ:  Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է Վահագնի առողջապահական կենտրոնի տնօրինության տակ: Եղեգնուտի  բնակչության թիվը կազմում է 1017 մարդ՝ 280 տնտ., մակերեսը՝ 12.26 ք/կմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 1225.9 հա,   անտառն ու արոտավայրերը ներառած մոտ` 3248.71 հա: Այդ թվում` տնամերձի ֆոնդը՝ 120 հա, արտադրական նշանակության հողերը՝  36.62 հա, վարելահող` 118 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 28  հա, անտառներ` 1335 հա, ջրային` 38.49 հա, արոտ 1007 հա, խոտհարք` 160 հա:  Գյուղում տարածված է արտագնա աշխատանքը: Ամեն տարի մինչև մեկ տարի ժամկետով մոտ 180 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի (հիմնականում ՌԴ):