Լոռու մարզի Կաթնառատ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Կաթնառատ համայնքը գտնվում է Երևանից մոտ 168 կմ, իսկ Տաշիր քաղաքից՝ 12 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 1050 է, տնային տնտեսությունների թիվը՝ 313: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է` 50.8 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 7415.6 հա, որից 732 հա՝ վարելահող, 5 հա` պտղատու այգիներ, 1453.6 հա` խոտհարք, 3883.2 հա` արոտավայր, տնամերձեր՝ 109.64 հա, արդյունաբերական` 14.54 հա, անտառներ` 423.35 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 7.97 հա: