Լոռու մարզի Կուրթան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Կուրթան համայնքը գտնվում է Երևանից մոտ 138 կմ, իսկ Ստեփանավան քաղաքից՝ 17 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 2405 է, տնային տնտեսությունների թիվը՝ 585: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 19.24 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2092 հա, որից 1401 հա` վարելահող, 5 հա` պտղատու այգիներ, 119.7 հա` խոտհարք, 277.6 հա` արոտավայր, տնամերձեր՝ 163.5 հա, արդյունաբերական` 21.14 հա, անտառներ` 388.8 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 28.34 հա: