Լոռու մարզի Լեռնանցք համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը հիմնադրվել է 1860-ական թվականներին, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1700 մ: Համայնքում կա 385 տնտ., 1625 բնակիչ: Գյուղն ունի բարեխառն կլիմա, գյուղի տարածքը թեք է, հանդակները` կտրված, մշակվում է հիմնականում ցորեն, գարի խոտաբույսեր, կարտոֆիլ, կաղամբ, այլ բանջարեղեններ, ծառատեսակներից աճում են տանձենի, խնձորենի, սալորենի և այլ մրգեր: Գյուղի կենտրոնում է գտնվում  Սուրբ Մինաս եկեղեցին: Գյուղն ունի միջնակարգ դպրոց,  մշակույթի տուն, գրադարան և բուժկետ: Համայնքի վարչական տարածքը 1640 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը՝ 110 հա, արտադրական նշանակության հողերը՝  8.82 հա, վարելահող` 222 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 9.95  հա, անտառներ` 172 հա, ջրային` 2.85 հա, արոտ՝ 1068.38 հա, խոտհարք` 46 հա: