Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1760 մ բարձրության վրա, Երևանից 134 կմ հեռավորության վրա՝ Վանաձոր-Դիլիջան ճանաարհի 17 կմ հատվածում: Ձմեռը ցրտաշունչ է` 140-150 օր տևողությամբ, ամառը` զով, խոնավությունը` բարձր: Համայնքն ունի եկեղեցի, կառուցված 1872թ.: Կա մեկ միջնակարգ դպրոց որտեղ սովորում է 787 աշակերտ: Համայնքն ունի երաժշտական դպրոց և գործող գրադարան: Համայնքում գործում է ամբուլատորիա: