Լոռու մարզի Մեծավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մեծավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 166 կմ, իսկ Տաշիր քաղաքից՝ 10 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 6170 է, տնային տնտեսությունների թիվը՝ 1706: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 62.9 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 6950.68 հա, որից 1802 հա` վարելահող, 15 հա` պտղատու այգիներ, 1590 հա` արոտավայր, տնամերձեր՝ 324 հա, 1999.8 հա` խոտհարք, անտառներ` 676 հա: