Լոռու մարզի Քարինջ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Քարինջ համայնքը գտնվում է Երևան քաղաքից 162 կմ, իսկ մարզկենտրոն Վանաձորից` 45 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 715 է, տնային տնտեսությունների թիվը՝ 182: Համայնքի վարչական տարածքը 3601 հա է, այդ թվում` արոտ 142.96 հա, տնամերձի ֆոնդը՝ 76.31 հա, արտադրական նշանակության հողերը՝ 13.21 հա, վարելահող` 99.74 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 17.3 հա, անտառներ` 2404.7 հա` անտառներն օգտագործվում են նաև որպես արոտավայրեր, ջրային` 4.83 հա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական՝ ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների ծավալը կազմում է 700-750 մմ: