Լոռու մարզի Սարալանջ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը` զով: Հաճախակի են չոր երաշտի տարիները: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր: Գյուղն ունի 8-ամյա դպրոց, որտեղ սովորում է 42 աշակերտ: Համայնքն ունի մշակույթի տուն և գրադարան, գործում է բուժկետ: Գյուղի ակումբը, գրադարանը եւ գյուղապետարանը գտնվում են միասնական շենքում, որը կառուցվել է 1992թ.և մնացել անավարտ: Այն ունի 70 տնտեսություն, 214 բնակիչ:  Համայնքի վարչական տարածքը 1186.75 հա է, այդ թվում` տնամերձի ֆոնդը 20 հա, արտադրական նշանակության հողերը` 9.14 հա, վարելահող` 296 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 0.88 հա, անտառներ` 25.76 հա, ջրային` 0.66 հա, արոտ 834,31 հա  Տղամարդկանց 70-80 տոկոսը մեկնում են արտագնա աշխատանքի մոտ 9 ամսով և վերադառնում միայն խոր աշնանը: