Լոռու մարզի Սարչապետ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սառչապետ համայնքը գտնվում է Երևանից մոտ 169 կմ, իսկ Տաշիր քաղաքից` 13 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 2816 է, տնային տնտեսությունների թիվը՝ 691: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է` 23.9 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2216.7 հա, որից 551.74 հա` վարելահող, 8 հա` պտղատու այգիներ, 745.7 հա` արոտավայր, տնամերձեր՝ 147.35 հա, 343.9 հա` խոտհարք, անտառներ` 315.6 հա: