Լոռու մարզի Շամլուղ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Շամլուղ համայնքը գտնվում է Երևանից մոտ 189 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 841 է, տնային տնտեսությունների թիվը՝ 240: Համայնքի ընդհանուր տարածքը 3.6 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ընդհանուր հողատարածքների 48%, ավելի քան 370 հա, որից 150 հա` վարելահող, 15հա` պտղատու այգիներ, 10 հա` հացահատիկ, 7 հա` արոտավայր, 20 հա` խոտհարք, տնամերձեր՝ 171 հա, իսկ մնացածը` անտառներ: