Լոռու մարզի Սպիտակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սպիտակ համայնքը գտնվում է Երևանից մոտ 97 կմ, իսկ մարզկենտրոնից` 19 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 15.200 է: Համայնքի ընդհանուր տարածքը 60.67 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 6067 հա, որից 929 հա` վարելահող, 2816 հա` արոտավայր, 20 հա` պտղատու այգիներ, 217 հա ` արտադրական, 318 հա` անտառ, 18 հա` խոտհարք, տնամերձեր՝ 1258 հա, 25 հա` ջրային, 81 հա` հատուկ պահպանման տարածքներ: Մնացած հողերը Սպիտակ համայնքում պահուստային հողեր են, կամ բազմամյա տնկարկներ: