Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ստեփանավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 144 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 30 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 18 671 է: Համայնքի ընդհանուր տարածքը 53.08 քկմ է: Համայնքի տարածքից 1660 հա կազմում են արոտավայրերը, 951 հա՝ վարելահող, խոտհարք` 581 հա: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683 մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ: Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը: