Լոռու մարզի Տաշիր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Տաշիր համայնքը գտնվում է Երևանից մոտ 163 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 8667 է: Համայնքի ընդհանուր տարածքը 76.09 քկմ է: Համայնքի տարածքից 1660 հա կազմում են արոտավայրերը, 951 հա վարելահող, խոտհարք` 581 հա: Բարձրությունը ծովի մակարդակից 1500 մ, տարեկան տեղումների քանակը՝ 600-700 մմ: Օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4.9, հուլիսինը` 18-20 աստիճան է: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: