Լոռու մարզի Թումանյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Թումանյան համայնքը գտնվում է Երևանից մոտ 158 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 1800 է, տնային տնտեսությունների թիվը՝ 648: Համայնքի ընդհանուր տարածքը 30.8 քկմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ավելի քան 1096 հա որից 29 հա` վարելահող, 9 հա` պտղատու այգիներ, 948 հա` անտառ, 6 հա` ջրային հողեր, տնամերձեր՝ 102 հա: