Լոռու մարզի Վանաձոր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վանաձոր համայնքը գտնվում է Երևանից մոտ 120 կմ հեռավորության վրա: Հանդիսանում է Լուռու մարզի մարզկենտրոնը: Համայնքի բնակիչների թիվը 98 823 է: Համայնքի ընդհանուր տարածքը 25.1 քկմ է, որից 78 հա` վարելահող, 20 հա` պտղատու այգիներ, 306 հա` արտադրական նշանակության հողեր, 122 հա` անտառ, 40 հա` խոտհարք, տնամերձեր՝ 1907 հա, 59 հա` ջրային մակերեսներ: Քաղաքը տեղադրված է Փամբակ գետի նեղ հովտում, որտեղ վերջինիս մեջ է թափվում Տանձուտ գետը: Քաղաքը հյուսիսից շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի և Բազումի լեռնաշղթայի լանջերով: Կլիման մեղմ է, բարեխառն, խոնավությունը` բավարար: Ձմեռը համեմատաբար տաք է, կայուն ձյունածածկով, ամառը տաք է: Տարեկան տեղումները կազմում են 650 մմ: Ոռոգման եւ խմելու նպատակով օգտագործվում են Փամբակ, Վանաձոր և Տանձուտ գետերի ջրերը: Ունի ստորերկրյա ջրերի պաշարներ: Քաղաքից հարավ կան անտառի պաշարներ: Շրջակայքում կան բնական շինանյութերի` բազալտի, տուֆի, գիպսի, կավի, շինարարական ավազի, ծծմբարջասպի պաշարներ: