Լոռու մարզի Վարդաբլուր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վարդաբլուր համայնքը գտնվում է Երևանից մոտ 145 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 1480 է, տնային տնտեսությունների թիվը՝ 440: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 15.88 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1528.4 հա, որից 1040 հա` վարելահող, 13 հա` պտղատու այգիներ, 143 հա` խոտհարք, 174 հա` արոտավայր, տնամերձեր՝ 114 հա, անտառներ` 60.2 հա: