Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է Գյումրու հարևանությամբ` մարզկենտրոնից 1-2 կմ հեռավորության վրա: Բնակչությունը կազմում է 2150 մարդ, այդ թվում ժամանակավոր բնակիչներ, ունի 530 տնտեսություն: Տարածքը կազմում է 15.2կմ2 : Գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Գյուղից հյուսիս կա Կույս Մարիամ անունով սրբավայր, իսկ հյուսիս-արևմուտքում նշմարվում են հին ամրության մնացորդներ: