Շիրակի մարզի Ամասիա համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ամասիա գյուղը նախկինում Ամասիայի տարածաշրջանի շրջկենտրոն է: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին ` ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, զբաղեցնում է 6500 հա հողատարածք: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Բնակչության թիվը 2380 մարդ է (707 ընտանիք):