Շիրակի մարզի Արևիկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը գտնվում է Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից 5 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թափադալիկ, Թափադոլլակ, Թեփետոլաք անվանումները: Արևիկ է վերանվանվել 1945 թ-ին: Գտնվում է Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1530 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Մակերեսը15.8 կմ2 է, բնակչությունը`1822: