Շիրակի մարզի Արթիկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արթիկ քաղաքը գտնվում է Երևանից 120 կմ, իսկ Գյումրիից` 28 կմ հեռավորության վրա: Քաղաքն ունի 20200 բնակիչ, 5200 ընտանիք, վարչական տարածքը` 35կմ2 : Այն երկաթուղային կապով կապված է Գյումրիի հետ, իսկ ավտոմոբիլային կապով կապված է Երևան-Սպիտակ և Երևան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհների հետ: Համայնքը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է, այդ մասին են վկայում քաղաքի տարածքում պահպանված բազմաթիվ մշակութային, նյութական հուշարձանները: Պահպանված մշակութային կոթողներից են Սբ. Ստեփանոս եկեղեցին /7-րդ դար/ և ներկայիս Արթիկ քաղաքի տարածքում պահպանված երկու եկեղեցիները` Սբ. Գևորգ /7-րդ դար/ և Սբ. Աստվածածին /6-րդ դար/: Քաղաքն ունի մոտ 3750 հա հողատարածքներ, այդ թվում` 1060 հա արոտ, 750 հա՝ վարելահող, 93 հա՝ խոտհարք, 95 հա՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսակներ, 650 հա՝ քաղաքային, 500 հա՝ անտառային նշանակության, 250 հա՝ ընդերքի օգտագործման, 100 հա՝ հատուկ նշանակության, 48 հա՝ ջրանցքների և գետերի տարածքներ, այլ հողատարածքներ: