Շիրակի մարզի Բասեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Բասեն համայնքը գտնվում է  մարզկենտրոնից  14 կմ  հեռավորության  վրա:  Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի փեշերին` մեղմաթեք սարալանջին, ծովի մակարդակից1650 մ

բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է,  ձմեռը  տևական  ցուրտ,  հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար  խոնավ:  Տարեկան  տեղումների  քանակը 500-600 մմ է:  Բնական  լանդշաֆտները  սևահողային լեռնատափաստաններ են: Ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն: Գյուղն ունի 1842 թ-ի կառուցված  եկեղեցի:  Մոտակայքում կան  գյուղատեղիներ, խաչքարեր: Բնակչությունը կազմում է 1924 մարդ: