Շիրակի մարզի Հոռոմ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հոռոմ համայնքը գտնվում է Երևան քաղաքից 110 կմ, իսկ Գյումրի քաղաքից` 19 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 2100 է: Համայնքի մակերեսը 2980 հա է, որից 1400 հա կազմում են վարելահողերը, 2000 հա-ից ավելին արոտավայրեր են, որից մոտ 1000 հա-ն չի օգտագործվում ջրի բացակայության պատճառով: Գյուղը տեղակայված է Մանթաշ գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: