Շիրակի մարզի Կրասար համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Կրասար գյուղը գտնվում է  Աշոցքի տարածաշրջանում`Աշոցք գյուղից 2.6 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա: Սահմանակից է` Ամասիա, Մեծ և Փոքր Սեպասար, Կարմրավան, Բայտար գյուղերին: Գյուղի տարածքը կազմում է 20.27 կմ2,  բնակչությունը ` 556 մարդ, ովքեր եկել են Մուշից 1875 և 1918 թթ-ին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2028 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: