Շիրակի մարզի Մարալիկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մարալիկ համայնքը գտնվում է Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում: Հեռավորությունը Երևանից մոտ 95 կմ է, իսկ Գյումրի քաղաքից՝ 28 կմ: Մակերեսը`40.6 քկմ է, բնակչությունը`6200, տնտեսությունների թիվը` 1903: Քաղաքը տեղադրված է Արագածի արևմտյան լանջին, Մարալիկի բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Շրջակայքում կան շինարարական ավազի, գորշ և վարդագույն տուֆերի, կավի հանքեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Համայնքն ունի ընդհանուր 4104 հա հողատեսքեր, որոնցից վարելահողեր`1800 հա, արոտավայրեր` 1700 հա, մնացածը` այլ նշանակության հողեր: