Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնվում է  Գյումրու տարածաշրջանում` Գյումրի քաղաքից  7 կմ հեռավորության վրա: Մարմաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Համայնքն ունի 2450 բանկիչ, 600 տնտեսություններ, տարածքը կազմում է 1760 հա:   Գյուղի մոտով անցնում է Գյումրի-Աշոցք ավտոխճուղին և Շիրակի ջրանցքը: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախափնյա հովտում`մեղմաթեք հարթավայրում, ծովի մակարդակից 1620 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում կան արտեզյան ջրհորներ: Գյուղի շրջակայքում է գտնվում Մարմաշենի վանքը և նրա շրջակա երեք եկեղեցիները: Գյուղի անվանումը կապված է վանքի անվան հետ: