Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մեծ Սեպասար համամայնքը գտնվում է Աշոցքի տարածաշրջանում,Աշոցք գյուղից 6-7 կմ արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա: Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ-ին, բարձրությունը ծովի մակարդակից 1990 մ է: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ:

Ունի դպրոց, կից ` նախակրթարան, իսկ եկեղեցու հովանու ներքո գործում է նաև նախակրթարան: Մակերեսը`19.2 կմ2 , բնակչությունը` 938 մարդ (200 տնտեսություն):