Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նոր Կյանք գյուղը գտնվում է  Արթիկ քաղաքից 6-7 կմ հյուսիս - արևմուտք` մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա, Արագած  լեռան հյուսիսային  ստորոտում: Հիմնադրվել  է 1805 թվականին: Ազգաբնակչության հիմնական մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Խնուսի գավառից և Կարսի մարզից 1828 – 30 թվականներին: Գյուղը տեղադրված է Մանթաշ գետի ձախ ափին` մեղմաթեք սարավանդի վրա, ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600 -700 մմ: Համայնքում կա 1953  բնակիչ: Նոր Կյանքում գործում է 2011թ-ին շահագործման հանձնված նոր հարմարավետ պայմաններով, կաթսայատնով   միջնակարգ դպրոց, ունի նախակրթարան ու երաժշտական դպրոց, գրադարան, բուժկետ, փոստ, սպորտ հրապարակ,կիսակառույց մշակույթի տուն: