Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սառնաղբյուր համայնքը գտնվում է Երևանից մոտ 90 կմ, իսկ Գյումրի քաղաքից՝ 35 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 3600 է: Համայնքի մակերեսը 6488 հա է, որից 1150 հա կազմում են վարելահողերը, իսկ 4600 հա արոտավայրեր են:

Գյուղի հարևանությամբ է գտնվում Սառնաղբյուրի արհեստական ջրամբարը: Ջրամբարը սնվում է Չլկան գետակի, ձնհալի և անձրևային ջրային պաշարներից  և ոռոգում է Անիի տարածքի մոտ 1000 հա հողատարածություններ: