Սյունքի մարզի Ագարակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ագարակ համայնքը գտնվում է Երևանից մոտ 390 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 84 կմ  հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 5007 է, տնային տնտեսությունների թիվը՝ 1220:  Քաղաքը հիմնադրվել է որպես համանուն պղնձամոլիբդենային կոմբինատին կից բանավան: Համայնքի տարածքը 326 հա է, որից գյուղատնտեսական նշանակության հողեր` 34 հա, բնակավայրերի հողեր` 236 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 33 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա, հատուկ նշանակության հողեր` 7 հա,ջրային հողեր` 7 հա: