Սյունիք մարզի Դարբաս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Դարբաս համայնքը գտնվում է Կապանից 129 կմ, իսկ Սիսիան քաղաքից՝ 25 կմ հեռավորության վրա: Համայնքն իր մեջ ներառում է Դարբաս և Շամբ գյուղերը: Այն ունի մոտ 1150 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 290 է: Համայնքն ունի վարելահող` 670 հա, բազմամյա տնկարկ` 48 հա, արոտ` 867 հա, այլ հողատեսք` 643 հա, տնամերձեր՝ 113 հա, անտառային հողեր` 271 հա և ջրային հողեր` 108 հա :