Սյունիք մարզի Գորիս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գորիս համայնքը գտնվում է Երևանից մոտ 240 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 70 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 23 200 է: Համայնքի վարչական տարածքը 5039 հա է այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 4035 հա, որից վարելահող` 997 հա, խոտհարք` 271 հա, արոտ` 2119 հա, այլ հողատեսք` 648 հա, բնակավայրերի հողեր` 587 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 49 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 58 հա, հատուկ նշանակության հողեր` 24 հա, անտառային հողեր` 255 հա, որից անտառածածկ` 255 հա, ջրային հողեր` 28 հա:

Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից 1250-1520 մետր է: Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը - 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ: