Սյունիք մարզի Հալիձոր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հալիձոր համայնքը գտնվում է Կապանից 74 կմ, իսկ Գորիս քաղաքից` 23 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 601 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 125 է: Համայնքն ունի վարելահողեր` 514 հա, բազմամյա տնկարկներ` 22 հա, արոտներ` 98 հա, այլ հողատեսք` 822 հա, տնամերձեր՝ 28 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 973 հա, անտառային հողեր` 308 հա, ջրային հողեր` 3 հա: