Սյունիք մարզի Կապան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Կապան համայնքը գտնվում է Երևանից մոտ 320 կմ հեռավորության վրա: Հանդիսանում է Սյունիքի մարզի մարզկենտրոնը: Համայնքի բնակչությունը 45 711 է, տնային տնտեսությունների թիվը՝ 12 600: Համայնքի վարչական տարածքը 4864 հա է, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 2086 հա, բնակավայրերի հողեր` 1066 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 217 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 67 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 78 հա, հատուկ նշանակության հողեր`11 հա,անտառային հողեր` 1274 հա, որից անտառածածկ` 945 հա, ջրային հողեր` 63 հա :

Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից` 750-1050 մետր է: Գտնվելով խոր հովտում՝ Կապան քաղաքն օժտված է ուրույն միկրոկլիմայով, ամռանը առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 38-40, ձմռանը նվազագույն ջերմաստիճանը հասնում է -10-15 աստիճանի: Համայնքը հայտնի է իր հարուստ պատմությամբ և այդ պատմության մասին վկայող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:

Կապանը հանդիսանում է պղնձի արդյունահանման խոշոր կենտրոն: