Սյունիք մարզի Կուրիս համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտվում է  Մեղրի գետի աջ կողմում՝ սահմանամերձ տարածքում, Զանգեզուրի լեռնաշղթայի լանջին: Գյուղում պահպանվել է 15-17-րդ դարերի  թիթեղապատ ծածկով եկեղեցի: Հեռավորությունը կազմում է մարզկենտրոնից 85 կմ, Մեղրի քաղաքից՝ 15 կմ:  Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1365 մ:
Գործում է  մշակույթի տուն, գրադարան: Կուրիսը  բնական ռեսուրսների մեծ պաշարներ ունի, որից ամենատարածվածը պղնձամոլիբդենային հումքի առկայությունն է: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքը գտնվում է գյուղի վարչական տարածքում: 
Գյուղում չեն գործում մանկապարտեզ և դպրոց:
  Համայնքում կա 69 բնակիչ /39 տնտեսություն: