Սյունիք մարզի Լիճք համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքը գտնում է  սահմանամերձ  լեռնային  գոտում: Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում   է 59 կմ, Մեղրիից՝ 24կմ, իսկ  Երևան քաղաքից` 357կմ: Բարձրությունը ծովի մակերևույթից  1780 մ է: Կլիման բարեխառն լեռնային է:Բնակչությունը կազմում է 201 մարդ, 49 տնային տնտեսություն: Ունի մշակութի կենտրոն, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ:

Գյուղից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք:Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։