Սյունիք մարզի Մեղրի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մեղրի համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի մոտ: Այն պետական սահմանով և Արաքս գետով բաժանվում է Իրանի Իսլամական հանրապետությունից։ Համայնքի բնակիչների թիվը 4805 է, հեռավորությունը Երևան քաղաքից և մարզկենտրոնից համապտասխանաբար՝ 376 կմ և 84 կմ: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 3201 հա, այդ թվում`գյուղատնտեսական նշանակության հողեր` 1856 հա, որից վարելահող` 77 հա, բազմամյա տնկարկ` 78 հա, խոտհարք` 2 հա, այլ հողատեսք` 1699 հա, բնակավայրերի հողեր` 223 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 105 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 906 հա, հատուկ նշանակության հողեր` 76 հա, ջրային հողեր` 18 հա: Քաղաքի կլիման չոր և մերձարևադարձային է: