Սյունիք մարզի Շաքի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Շաքի համայնքը գտնվում է Կապանից 98 կմ, իսկ Սիսիան քաղաքից` 6 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 1600 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 300 է: Համայնքի հողերն են.  վարելահողեր` 1377 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 45 հա, արոտ` 2514 հա, այլ հողատեսք` 3226 հա, տնամերձեր՝ 84 հա, անտառային հողեր՝ 53 հա, ջրային հողեր՝ 18 հա, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ 59 հա: