Սյունիք մարզի Սիսիան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սիսիան համայնքը գտնվում է Երևանից 217 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 110 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 16 843 է: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա, հունվարի միջին ջերմաստիճանը -5 աստիճան է, հուլիսինը՝ 17,9։ Համայնքի տարածքը կազմում է 3320 հա, այդ թվում`գյուղատնտեսական նշանակության հողեր` 1786 հա, որից վարելահող` 914 հա, բազմամյա տնկարկ` 17 հա, արոտ` 286 հա, այլ հողատեսք` 570 հա, բնակավայրերի հողեր` 706 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 50 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 94 հա, հատուկ նշանակության հողեր` 33 հա, անտառային հողեր` 598 հա, ջրային մակերեսներ` 36 հա: