Սյունիք մարզի Սպանդարյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Սպանդարյան համայնքը գտնվում է Կապանից 116 կմ, իսկ Սիսիանից՝ 19 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 486 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 110 է: Համայնքի հողերն են. վարելահող` 750 հա, խոտհարք` 176 հա, արոտ` 2530 հա, այլ հողատեսք` 1207 հա, տնամերձեր՝ 67 հա, անտառային հողեր` 139 հա,ջրային հողեր՝ 48 հա: