Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Համայնքի հեռավորությունը կազմում է  մարզկենտրոնից 60 կմ, Մեղրի քաղաքից՝ 26 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ: Գտնվում է  սահմանամերձ, բարձր լեռնային գոտում: Գյուղում գործում է ութամյա դպրոց, գրադարան, ակումբ:  

Համայնքի տարածքում առկա է ուսումնասիրված ոսկու, բազմամետաղային, գրանիտի հանքավայրեր, սկսվել է  ոսկու հարստացուցիչ գործարանի կառուցումը:

Ստ.Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (10-րդ դար) գյուղերի ցուցակում: ՈՒշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն:  
Գյուղում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ Սբ.Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար): Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, 14-17դդ.), խաչքարերով գերեզմանոցներ: